22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ն մարզպետների նշանակման հարցում դժվարանում է հստակ կողմորոշվել. Փաստ

 

ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն իր երեք նախարարների հարցում կայուն ընտրություն է կատարել և ընտրություններից հետո նրանց նորից նշանակել իրենց պաշտոններում։ Իսկ այ մարզպետների հարցում խնդիրներ ունի։ Ստացվում է, որ բոլոր դաշնակցականները նախարար կարող են աշխատել, իսկ մարզպետ՝ ոչ։

Շիրակի մարզպետ նշանակված Հովսեփ Սիմոնյանը պաշտոնավարեց մոտ մեկ տարի։ Նրան հանեցին՝ փոխարինելով Արթուր Խաչատրյանով։ Հիմա էլ երկրորդ մարզպետին են փոխում։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը։ Նրան փոխարեն եկող շաբաթ մարզպետ կնշանակվի ՀՅԴ մեկ այլ անդամ՝ Երևանի ՀՅԴ քաղկոմի ղեկավար Աշոտ Սիմոնյանը։ Շիրակի մարզպետ Սիմոնյանը մեկ տարի աշխատեց, տեսնես էս մի Սիմոնյանը ինչքան կաշխատի, կատակում են ՀՅԴ-ականները։

Թերթի մյուս հրապարակումներին ծանոթացե՛ք այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ