14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մեծ քսանյակն» անընդունելի է համարում ահաբեկչության ֆինանսավորումը

«Մեծ քսանյակի» երկրները  դեմ են  ահաբեկչության ֆինանսավորմանը։   ԱՅս մասին նշվում է G20-ի համբուրգյան հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շեշտում ենք մեր վճռականությունը՝ հասնել նրան, որ ահաբեկչության ֆինանսավորումը ամբողջովին անընդունելի լինի միջազգային ֆինանսական համակարգի համար ու պարտավորվում ենք խորացնել միջազգային համագործակցությունն ու ընդլայնել տեղեկությունների փոխանակությունը՝ այդ թվում մասնավոր սեկտորի հետ, որը շատ կարեւոր դեր է կատարում ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված գլոբալ ջանքերում»,- նշվում է փաստաթղթում։

Կողմերը նորից հաստատել են իրենց վճռական մտադրությունը՝ փակել ահաբեկչության ֆինանսավորման բոլոր աղբյուրները, մեթոդները ու ուղիները ու կոչ են անում հասնել ՄԱԿ ԱԽ բանաձեւերի ու ՖԱԹՀ ստանդարտների արագ ու արդյունավետ կատարմանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ