Պետք է պատասխան տանք. պատերա՞զմ /տեսանյութ/
«Արդեն քանի տարի պատերազմը չի ավարտվում:Կա սառը պատերազմ, բայց կա պատերազմ և մենք հիմա դրա մեջտեղում ենք: Ուղղակի կա լարված, կամ չլարված վիճակ, բայց միշտ կրակահերթերը հայերի ուղղությամբ` կա: Էտպես չի եղել, որ մի օր չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Ֆիդայի» կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը:
Չիլինգարյանը փաստեց, որ առաջնագծում դիրք պահող զինվորներ են զոհվում ու իրավիճակը երբեք մարման փուլ չի մտնում:
«Հիմա մեր պաշտպանության նախարարությունը իր առաջ խնդիր է դրել`պետք ա յուրաքանչյուր զոհի համար ճիշտ պատասխան տալ: Հիմա բերքահավաքի ժամանակն է, ավելի շատ են կրակահերթերով խախտում մեր ժողովրդի անդորրը: Բացի էն էլ կա, որ լավ ծեծ են կեր էլ անցած տարի` ապրիլին, հիմա ուզում են ինչ-որ ձևով մի բան անեն, բայց դե իհարկե չեն կարա իրանց նպատակին հասնեն, որովհետև մենք փորձ ձեռք բերեցինք անցյալ տարվա ապրիլյան դեպքերից հետո»,-նշեց Սեյրան Չիլինգարյանը:
Չիլինգարյանի խոսքով` վերջին օրերին կատարվածը Ադրբեջանի մշտական գործելաոճին հատուկ է.«Կրակել են իրենք` տեսանյութում երևում է, որ իրենք կրակում են` անմիջապես գյուղի կողքից, գյուղին կպած: Ստացվում է, որ ոչ պատասխան տալն է ճիշտ ու ոչ էլ հակառակը: Պատասխան տաս` 2 տարեկան երեխեն պիտի մահանա, կին պիտի մահանա, ծեր պիտի մահանա: Սա հատուկ իրենց մշակված ձևն է` տարիներով եկած: Այդպիսի նկարներ էլ կան, որ հայ զինվորը հղի կնոջ դիմացը կանգնած կրակում է, իսկ ադրբեջանցի զինվորը կանգնում է ծերերի հետևը ու կրակում: Մեկ` խփեն, երկու` խփեն, պետք է պատասխան տանք…»,-եզրափակեց Սեյրան Չիլինգարյանը: