29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Չեմ կարծում՝ Կարեն Կարապետյանը չցանկանա, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությունն առաջ տանի» (տեսանյութ)

«Հայերը բազմավաստակ ազգ են, և ցանկացած հայ մտածում է, որ կարող է դառնալ երկրի թագավոր, շատ մարդիկ կարող են լինել, բայց ես ասում եմ՝ գոյություն ունի մեկն, ով մեծ մասնակցություն է ունեցել երկրի անկախության պատմության հետ և կարողացել է մինչև այսօր մեր երկիր հիմնական դիրքորոշումները պահպանել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Հարցին, թե ի վերջո, ով է լինելու երկրի վարչապետը 2018 թվականին, նա պատասխանեց. «Այսօր քաղաքական դաշտում մեկ անձ է մնացել, ով ունի քաղաքական մեծ թիմ և մասնակցել է նորանկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, դա Սերժ Սարգսյանն է, այսինքն՝ երկրի ղեկավարումը պետք է տանի Սերժ Սարգսյանը:

  Երբ այսպես ասում եմ, մտածում են՝ մենք ներսում խոսել ենք և որոշել ենք, որ արդեն որոշում կա, բայց սա իմ կարծիքն է»: Հարցին, թե ներսում չեն քննարկել, նա ասաց. «Ինչու եմ ասում, որովհետև էլի շատ մարդիկ կան, որ 88-ից սկսած քաղաքականության մեջ են եղել, բայց նրանցից որևէ մեկն այդքան մեծ քաղաքական թիմ չունի և ծրագիրը իրագործելու կարողության որակները շատ ցածր են հետագայի համար: Դրա համար էլ ասում եմ, մեր ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը»:

Միաժամանակ ԱԺ նախկին նախագահը պնդեց՝  գործող վարչապետ Կարեն Կարապետյանն այդուհանդերձ մեծ դերակատարում կունենա Կառավարության առաջին անգամ հնգամյա նման մանրամասն ծրագիրն իրագործելու համար: Գալուստ Սահակյանը շարունակեց, թե իր այս պնդումից հետո իրեն հարցնում են, թե ինչպես պետք է Սերժ Սարգսյանը ղեկավարի: «Պատասխանում եմ՝ դա էլ դուք գտեք՝ ինչպես պետք է ղեկավարի, ոնց որ քաղաքական դաշտը փակ է, և որևէ անհրաժեշտ գործոն չի կարող լինել, որ դա հենց այդպես լինի: Հիմա մտածում եք ո՞նց, Աժ նախագահ չի կարող դառնա, վարչապետ եթե դառնա, ասում են՝ վարչապետն էլ երկրի տերն է, ես էլ ասում եմ, ոչ երկրի տերը ԱԺ-ն է, որովհետև մենք անցել ենք խորհրդարանական կառավարման ձևին, և մնում է մտածել, թե ինչպես պետք է լինի»:

 Գալուստ Սահակյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչի մասին ինքը խոսում է,  դա բացարձակ ճշմարտություն է դառնում: «Առավել ևս ասեմ, որ դեռևս չի եղել որևէ դեպք, իսկ ես քաղաքականության մեջ եմ 88թ-ից սկսած, հանկարծ ես ինչ-որ բան մտածեմ, ու դա այդպես չլինի, այսինքն՝ բավականին լուրջ կշիռ ունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը Սահակյանը կլինի Սերժ Սարգսյանին համոզողների թվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ինքը չի համոզում, այլ ընդամենն ասում է: «Ես որևէ մեկին չեմ համոզում, ասում եմ երբեմն-երբեմն, և դա համոզիչ է դառնում բոլորի համար, և ես չեմ գտնում, ես քաղաքական այն ուժի ներկայացուցիչն եմ, որ պետք է կարողություններ գտնի մարդկանց համոզելու. իրականությունն այնպիսին է, երբ ասում ես՝ մարդիկ կարողանում են երևույթը ճիշտ դատել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե մատնանշելով Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, արդյոք չպետք է հաշվի առնեն նաև այն, որ Կարեն Կարապետյանն էլ վատ վարկանիշ չունի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց ըստ էության ամենամեծ քաղաքական թիմը և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը: Այսօր քաղաքական մեծ թիմ ունեցող չկա, և ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանալու, որ Սերժ Սարգսյանն իր գործունեություն առաջ տանի: Իհարկե շատ լավ է, ես ուրախանում եմ, և մենք էլ ամեն ինչ արեցինք, որ ժողովրդի կողմից ընդունվի Կարեն Կարապետյանը, որպես նոր ոգու տեր վարչապետ և կարողանա այդ գործերն առաջ տանի: Պետք է հասկանանք՝ պետությունն ինչ բան է, ով է ստեղծել, վերջին հաշվով երբ մարդիկ ստեղծել են, բավական շատ ընկերներ ու մարդիկ են կորցրել, որ կարողացել են պետություն ստեղծել և դա մինչև վերջ պետք է տանել»,-ասաց նա:

Նախկին ԱԺ նախագահն ընդգծեց, թե իհարկե Կարեն Կարապետյանն էլ կարող է լինել վարչապետ, ինչ-որ մեկ ուրիշն էլ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ