Էջմիածնի միաբան հայր Հակոբին մեղադրում են համասեռամոլության մեջ /վիդեո/
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ վերջինս իր անձի նկատմամբ բռնություն իրականացնելու համար մեղադրում է Էջմիածնի միաբաններից հայր Հակոբին:
“Արման Գրիգորյանը՝ հայտնի հայր Հակոբը, որը Մայր Աթոռի միաբաններից է, ինքը ՛՛ֆեյսբուք՛՛ սոցցանցում ունի նաև Արսեն Լևոնյան պրոֆիլը, որով մեզ նամակ է ուղարկել ”,-նշեց Սևակ Հովհաննիսյանը ընթերցելով նամակը, որտեղ հայր Հակոբը “ծեծ ուտելու” սպառնալիք էր հնչեցնում:
”Ես հրապարակավ հայտարարում եմ և ոստիկանությանը խնդրում եմ իմ անվտանգությունը ապահովել, քանի որ հայր Հակոբը սպառնացել է, որ իմ վրա էլի հարձակումներ կգործի ու ձերբակալել անմիջապես իմ վրա հարձակում կատարողին, պատվիրատուին և բոլոր հանցագործներին”:
Սևակ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև թատերագետ Լևոն Մութաֆյանի հայտարարությանը, ով հայր Հակոբին մեղադրել է համասեռամոլության մեջ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:
Լուսանկարի որակի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը: