16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ:

Մեկնարկելով Հանրապետության հրապարակից, մասնակիցները հասան մինչև Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:

Վազքարշավը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ: Որպես աջակից հանդես էր գալիս Կոկա-կոլայի հայաստանյան գրասենյակը, որը մասնակիցներին նվիրեց մարզաշապիկներ և գլխարկներ: Հաշմանդամ մարզիկներին, վազքուղու դժվարանցանելի հատվածները հաղթահարելու գործում, օգնեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները:

Միջոցառմանը մասնակցել են, հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները՝ մարզիկներ Հայաստանի ազգայի պարալիմպիկ կոմիտեից,  Խուլերի հայկական սպորտային կոմիտեից և “Հայկական հատուկ օլիմպիադաներ”  հասարակական կազմակերպությունից:

Վազքարշավի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցել են ոստիկանները և շտապ օգնության մեքենան՝ ապահովելով նրանց ապահով և անվտանգ մասնակցությունը միջոցառմանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հաշմանդամների վազքարշավը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ՝ ձևավորելով լավ ավանդույթ հաշմանդամային սպորտի մասսայականացման գործում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ