01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոգևոր հաղորդումները պետք է շատ լինեն, եղածներն էլ ուշ ժամի են ցուցադրվում. Շարմազանով

«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ սերիալներին: Նա հետաքրքրվեց՝ ինչու լավ, բարի կերպարներ չկան. «Սցենար գրողներին կանչեք ու ասեք, որ բարություն սերմանեն, մեր հասարակության մեջ առանց այն էլ նեգատիվը շատ է։ Ես չեմ ասում, որ ինձ ցույց տվեք, կամ, ի վերջո, պարոն Մարուքյանին ցույց տվեք «Լուսավոր Հայաստանից»։ Հոգևոր հաղորդումները պետք է շատ լինեն, եղածներն էլ ուշ ժամի են ցուցադրվում։ Մեր երկրում բարությունն է պակասում, իսկ դա մենք պետք է սերմանենք։ Կարելի է և՛ վարկանիշ ապահովել, և՛ որակյալ հաղորդում ունենալ։ Վարկանիշ, սակայն, չի նշանակում պլինդուզից ներքև»,-նկատեց նա:

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը պատասխանեց. «Բովանդակային հաղորդումների խմբագրումը մեր լիազորությունների տակ չէ, ես էլ, որպես քաղաքացի, ծնող, մտահոգ եմ»։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ