06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անարդարությունն անուն ազգանունով չի. Շարմազանով (տեսանյութ)

«Կարծում եմ՝ կհետևեք, կլուսաբանեք ու կտեսնեք, որ մեկնարկը տրված է»,-ՀՀ խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցի, թե արդյոք տրված է անարդարության դեմ պայքարի մեկնարկը, ինչի մասին իր վերջին ելույթներում խոսեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ովքեր են երկրում անարդարություն սերմանողները, նա պատասխանեց. «Լուսաբանողները դուք եք, ի՞նձ եք հարցնում: Անարդարությունն անուն ազգանունով չի, անարդարությունը երևույթ է, որի դեմ պետք է պայքարել անկախ կուսակցական պատկանելիությունից և պաշտոնական դիրքից»: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ինքն առաջնորդվում է «ով մեղք չի գործել» այս կյանքում սկզբունքով, ապա նկատեց. «Ես դատավոր չեմ, պարզապես մենք ընդունում ենք նախագահի հանձնարարականը և պատրաստ ենք իրականացնել նախագահի հանձնարարականները: Յուրաքանչյուրս պիտի սկսենք մեզնից, ես՝ Էդուարդ Շարմազանովս, պիտի նախևառաջ մտածեմ իմ գործունության մասին, ոչ թե ցույց տամ ուրիշի աչքի գերանը՝չտեսնելով իմ աչքի փուշը»:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ նախագահի գլխավորությամբ ՀՀԿ-ն տարիներ շարունակ պայքարում է անարդարության դեմ: «Մենք ունենք քաղաքական կամք, պատրաստ ենք գնալ դեպի ազատ պետության կառուցման»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ