Ամենավատ բանը խաբված հեղափոխական լինելն է. ազատամարտիկ
«Ամենավատ բանը խաբված հեղափոխական լինելն է Ես էլ եմ մի ժամանակ երիտասարդ եղել, հայկական կյանքի այնպիսի ժամանակաշրջանում և վայրերում, որտեղ իմ հավատացած գաղափարների, համոզմունքների համար կյանքս նվիրելու ակնթարթ անգամ երբեք չեմ սակարկել; որտեղ իսկապես շատ անգամ կենաց մահու առջև եմ հայտնվել…Անցան տարիներ և շատ ուշ ամեն ինչ հասկացա. թե ինչքան հավատքով եմ եղել, սակայն այդպես էլ անգիտակցաբար շահագործվել եմ ինչ-ինչ ուժերի և անհատների կողմից:
Հ.Գ. Սիրելի երիտասարդներ, ձեր մաքրության, ոգու և նվիրվածության նկատմամբ կասկած չունեմ: Սակայն մի օր շատ ավելին կհասկանաք, երբ միգուցե ես էլ չլինեմ..Ամենավատ բանը խաբված հեղափոխական լինելն է: Մինչև հին սերունդը հասկանում է, նորերն են մտնում կյանքի և “պայքարի” հորձանուտի մեջ՝ սերնդափոխություն…դիալկետիկա…»: