27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանը վահան է դարձրել իր սեփական ազգաբնակչությանը»

«Տեղի ունեցավ ՀՀԿ Գմ հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկել ենք արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, վերջին զարգացումները, Հայստանի արտաքին  քաղաքական հիմնախնդիրները, ներքաղաքական հարցեր, ինչպես նաև ակնարկ է եղել ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ», – քիչ առաջ  ՀՀԿ ԳՄ նիսխից հետո՝ լրագրողների հետ  ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս շեշտեց՝  Ադրբեջանի՝  վերջին շրջանում ակտիվանալու փաստը մեկնաբանները  տարբեր երևույթների հետ եմ  կապում՝ այդ թվում G-20-ի առաջիկա գագաթնաժողովի։ «Բայց ես գտնում եմ, որ Ադրբեջանի ակտիվությունը, այլ կերպ ասած՝ ապաքաղաքական, ահաբեկչական գործողությունները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանը բանակցային դաշտում մտել է փակուղի։ Այդ երկիրը չի կարողանում իր մեջ քաղաքական կամք գտնել՝ իրականացնելու Վինեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դրա համար էլ սկսում է առիթներ փնտրել, իսկ այս առիթներից մեկը շփման գծում արհեստական լարումներն են», – նշեց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշեց՝ երկու կողմերի զոհերի մեղավորը հենց Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է։

«Նույնը կարող եմ ասել երեկվա դեպքերի հետ կապված։ Խաղաղ բնակչության, անմեղ զոհերի  մեղավորը  Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Ադրբեջանը վահան է դարձրել իր սեփական ազգաբնակչությանը», – նշեց Շարմազանովը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ