30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հույս ունեմ պաշտպանները չեն մտնի խաղի մեջ.«Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան/տեսանյութ/

« Ամեն ինչ արվում է, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարությունն ընթանա ամբաստանյալների ու պաշտպանների բացակայությամբ»,-այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը ընդգծում է, որ դատավորը ուզում է գործում տեսնել պաշտպանների, ովքեր համամիտ կլինեն իր գոծելաոճի հետ:

 «Նախկինում էլ ենք նախադեպեր ունեցել, երբ պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառվել, իսկ երբ հանրային պաշտպաններ են ներգրավվել, նրանք լքել են դատական նիստերի դահլիճն այն պատճառաբանությամբ, որ իրավունք չունեն մնալ, երբ անձը ցանկություն չի հայտնում իրեն պաշտպանելու: Եթե գտնվեն այնպիսի հանրային պաշտպաններ, որոնք կմնան, ակնհայտ է, որ այդ պաշտպանը, մեղադրողն ու դատավորը համագործակցում են: Ես մեծ հույս ունեմ, որ հանրային պաշտպաններն էլ իրենց բարձր դիրքերում կմնան եւ չեն մտնի այդ  խաղի մեջ»,- նշեց Լուսինե Սահակյանը::

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով այսօրվա նիստի Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին` նշելով, որ դատավորը  կոպիտ խախտում է թույլ տվել: Նրան միացան մյուս պաշտպանները:
Դատավորը սակայն խորհրդակցական սենյակից գալով մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
Լուսինե Սահակյանը այդ ժամանակ դահլիճում չէր:
Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ