17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թվեր չկան, թե ինչպես է անդրադարձել ապրիլյան պատերազմը տնտեսության վրա

2016թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նկատեց, թե մանրամասն վերլուծել են ԵՄ, ԵԱՏՄ, նավթի գնի ազդեցությունը բյուջեի վրա, մինչդեռ հաշվետվության մեջ ապրիլյան պատեզամին ոչ մի անդրադարձ չկա: «Այդքան ասվում էր, որ ապրիլյան պատերազմին միլիարդների ծախսեր են արվել, ամրացվել է և այլն, բայց ՀՆԱ-ի վրա չի երևացել, միայն ասում եք` 0,2% աճ ունենք»,-ասաց նա:

Ավելին, ըստ նրա, նշվում է, որ պատմական ամենացածր մակարդակի դրամային փոխանցումեր ենք ստացել: «Այսինքն՝ մենք սրանով արձանագրում ենք, որ պատերազմի տարում ունենք վստահության լրջագույն խնդիր որպես ճգնաժամ»,-ասաց նա: Վարդան Արամյանը պատասխանեց՝ դժվար է նման գնահատական կատարել: Նախարարը հավելեց, թե ՌԴ-ի տնտեսական աճի և երկրից ներհոսող տրանսֆերտների միջև վերլուծություն կա, որը փաստում է, որ բացասական է և, բնականաբար, երկրի վրա կանդրադառնար: «Միգուցե հակառակն է, և ապրիլյան պատերազմն էր խնդիրը, որ 18 տոկոս անկում ունեցանք, ոչ թե օրինակ՝ 20% անկում»,-ասաց նա: «Ձեր ասածը գուցե կարելի է անել, բայց դա բյուջեի հաշվետվությունից դուրս է»,-նշեց նախարարը:

Փաշինյանն արձագանքեց, թե փաստորեն տարեկան հաշվետվության հիմնական խնդիրը մակրոտնտեսական, միկրոտնտեսական և տնտեսական միջավայրի վերլուծելն է, և հավելեց, թե շատ վատ է, որ այդ վերլուծությունը չկա: Արամյանը պատասխանեց, թե ինքը չի ասում, որ չկա, ուղղակի ասում է, որ նման հաշվետվության տիրույթից դուրս է: «Ես վստահ եմ, որ Պաշտպանության նախարարությունն ունի իր վերլուծությունը»,-ասաց նա և հիշեցրեց, որ ՊՆ-ին բյուջեով հատկացված գումարն ամբողջությամբ կատարել են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ