Արտակարգ իրավիճակ դատարանում/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա Ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը:
Դատավարության հենց սկզբում Մարտիրոս Հակոբյանի պաշտպան՝ Լուսինե Սահակյանը բուռն վեճի մեջ մտավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:
Դատավորը փորձում էր լռեցնել փաստաբանին, նշելով.» Նախագահող դատավորը ասում ա, ուրեմն այդպես պետք ա որոշվի, նստեք պաշտպան Լուսինե Սահակյան»:
Պաշտպանը սակայն շարունակեց խոսքը և պահանջեց դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը:
Լուսինե Սահակյանը նշեց, որ դատը ընթանում է բազմաթիվ խախտումներով և պաշտպաններին թույլ չի տրվում իրենց լիազորությունների սահմաններում արտահայտվել:
Լուսինե Սահակյանին միացան մյուս ամբաստանյալների պաշտպանները:
Նշենք, որ նիստերն անցկացվելու են արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ 18 «Սասնա ծռեր»-ի 18 անդամների մեջ է նաև Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին սանկցիա է կիրառվել 15 ամբաստանյալների վրա և նրանք դատարան չեն բերվել:
Դատարան չեն ներկայացել նաև պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը, Կարապետ Բադալյանը, Արայիկ Պապիկյանը, Գրիշա Բալասանյանը:
Մանրամասները և տեսանյութը քիչ անց