26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք. 168 Ժամ

Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար.

«Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում եմ՝ ոչ ոքի չեն լսի եւ կանեն դա։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք եւ մեզ պահենք այնպես, ինչպես մի ժողովուրդ, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Իրականում իրավիճակը շատ լուրջ է. ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Մինսկի խմբին էլ պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ։ Նայեք նրանց հայտարարություններին, գործողություններին. Մինսկի խումբը մեխանիզմներ չունի։

Այսօր միջազգային հարաբերություններում որեւէ համակարգ չկա, խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն, ոչ ոք չգիտի՝ որտեղ՝ ում ազդեցության գոտին է, այդ ամենը խառնվել է, եւ միջազգային հարաբերությունների այս քաոսային շրջանում այդպիսի առանձին ինստիտուցիոնալ խմբերը չեն կարող ուղղակի վերցնել եւ կարգավորել ինչ-որ լուրջ կոնֆլիկտ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ