05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խաղաղ բնակչության հետեւում թաքնվելով հարձակվելը Ադրբեջանի ավանդական քաղաքականությունն է.Շավարշ Քոչարյան

«Խաղաղ բնակչության հետեւում թաքնվելով հարձակումներ գործելը համապատասխանում է Ադրբեջանի ավանդական քաղաքականությանը»,-այս մասինհայտնել է  Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ