06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատապարտյալների մեծամասնությունը ազատ է արձակվել

 Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշումից հետո  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը ամեն օր տեղեկատվություն էր հրապարակում ազատ արձակվածների մասին:

Վերջին օրերինամենօրյա տեղեկատվություն չկա: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց  ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, դատապարտյալները հիմնականում ազատվել են: “Այնուամենայնիվ,  գործընթացը շարունակվում է, օրական մեկ-երկու հոգի ազատ են արձակվում: Ազատվողների թիվը շաբաթական կներկայացնենք”,-ասաց Ղլեչյանը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության կայք-էջի՝ հոկտեմբերի 16-ի ժամը 18-ի դրությամբ համաներմամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 540 դատապարտյալ:
 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ