21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Զգույշ եղեք

Հարևանդ գալիս է տուն մի բաժակ սուրճ խմելու: Սկսում եք դեսնից դենից խոսել ու աստիճանաբար խոսակցությունն անցնում է սրանից-նրանից բամբասելուն: Քանի որ բամբասանքը, կամ մարդկանց հետևից վատ բաներ խոսելը բացասական բան է, ձեր միտքն սկսում է բեռնել բացասական մտածումներ ու մարդն աստիճանաբար դառնում է հոռետես: Սուրճից հետո ցրվում եք տներով՝ այս բացասական մտքերով զինված:

Երբ որ կինը կամ տղամարդը բացասական ու չար մտքերով, այսինքն վատ տրամադրությամբ մտնի տուն, այդ վատ տրամադրությունն ու՞մ վրա պիտի թափի, իր ընտանքի անդամների վրա չէ՞: Դրանից կարող են ծնվել և կռիվներ, և հազար ու մի տեսակ ընտանեկան անախորժություններ: Ու այսպես, հասարակ դեսից դենից խոսելը վերածվեց բամբասանքի, վատ մտքերի, բարկության ու ընտանեկան անախորժության, որով սկսում են լցվել և ձեր ընտանիքի անդամները և ձեր զավակները:

– Հնարավոր է, որ դուք տեսած լինեք մի մարդու, ով վատ բան է արել ձեր աչքի առաջ: Բայց մի գուցե այդ մարդը գնաց տուն ու երեկոյան զղջաց: Եթե իսկապես զղջա Աստված ներում է նրան իր խոսքի համաձայն: Բայց եթե դուք հաջորդ օրը սկսում եք բամբասել ու ու տարածել խոսքը, թե «ես իմ աչքով տեսա», դուք արդեն վատ բաներ եք տարածում մի մարդու մասին, ում Աստված ներել է: Հնարավոր է չէ՞ որ մարդը զղջա: Մենք դա շատ հաճախ չենք կարող տեսնել, որովհետև մարդկանց սրտերն ու հոգիները չենք տեսնում:

Սրմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ