Ամուլսարի ծրագիրը փորձադաշտ է դարձել
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ կան. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Այն ընկերությունը, որ տվել է իր հաշվետվություններն Ամուլսարի վերաբերյալ, պետք է նաեւ ներկայացներ մասնագիտական հետազոտություններ: Մարդիկ ազնվորեն խոստացել են, որ ոչինչ չեն արել, ավելին 405 հզ դոլար են պահանջում, որ նոր միայն հարկ համարեն կատարել բիոքիմիական ուսումնասիրություններ: Ստացվում է, որ իրենք ստացել են թույլտվությունը հանքի շահագործման՝ առանց հստակ ուսումնասիրություններ կատարելու»:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր հերթին շեշտեց՝ օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությունը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ 2005-ից առ այսօր, նվազագույնը 5 անգամ փոխել է նախագիծը: «Սկզբից ոսկու պաշարը 16,5 տոննա էր, հետո դարձավ 54 տ, այնուհետեւ 73, հիմա էլ խոսքը գնում է 100 տ-ի մասին: Ամբողջ այս շղթան իրենից ներկայացնում է մանիպուլյացիաների շարք, որը բերելու է մեզ կանգնեցնի վտանգի առաջ», – նշեց բանախոսը:
Բնապահպանիը շեշտեց՝ մասնագետներն ուսումնասիրել են ընկերության փաստաթղթերը եւ պարզել՝ ընկերությունը փորձառություն չունի նման ծրագրեր իրականացնելու, իրենց միակ ծրագիրը Ամուլսարի ծրագիրն է, որն այս պարագայում իրենց համար փորձադաշտ է դարձել: