26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես դեմ եմ, որ դրանք ծառայեն. Մորուք Կարոն դուրս եկավ ափերից

«Իզուր ենք նստել ու ամբողջ օրը քննարկում, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների տղաները բանակ չեն գնում: Պետք էլ չի, որ գնան»,-Henaran.am—ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության  նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո):
Ազատամարտիկի խոսքով՝ նմանների մուտքը բանակ բացասական կազդի անապահով ընտանիքների տղաների հոգեբանության վրա:

«Էտ երեսառածները հաստատ կփորձեն իրենց կարգերը թելադրել ու այստեղ կնվաստանան նաև սպաները, հետո կոպիտ ասած կասեն՝ կարգին սպա է  թող մի ճլոթ տա ու կապ չունի հայրը ով է: Էտպես չի լինում՝սպան էլ տուն է պահում»,-ասաց Կարո Կարապետյանը:

Ազատամարտիկի խոսքով` մեծահարուստի որդին չի կարող գնալ ու լուռ ուտել բանակի կերակուրը.«Պատկերացրեք, որ նստի մեքենան ու գնա ինչ-որ տեղ, ոնց կզգա իրեն արտոնություններ չունեցող զինվորը: Թեկուզ սաղ աշխարհը կողմ լինի, որ դրանք ծառայեն՝ ես դեմ եմ»,-եզրափակեց Մորուք Կարոն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ