05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու  Էթերի Մուսայելյանն  ասել է, որ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ 

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանին սահմանին հայկական ԶՈՒ զինծառայողի, իբր, գերի ընկնելու մասին։ Ավելի ուշ գերատեսչությունը տարածել էր տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Տղամարդը հայտարարել է, թե ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է, սակայն այդ գյուղում նման անուն-ազգանունով մարդ երբեք չի բնակվել։ Պարզվել է՝ նա բնակվել է Վանաձորում։ Մանկատանը մեծացած Զավեն Կարապետյանը հոգեկան խնդիրներ ունի։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ծանոթները նրա մասին տեղեկություն չեն ունեցել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ