«Կարեն Կարապետյանի թիմում ինձ լավ եմ զգում» /տեսանյութ/
«Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ զգում եմ շատ լավ՝ համակարգված լինելով աշխատանքի մեջ», – այսօր ԱԺ-ում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Լրագրողների հարցին՝ եթե 2018-ից հետո վարչապետը փոխվի, դա չի՞ ազդի նախարարության ներկայացրած ծրագրերի վրա, Ամիրյանը պատասխանեց. «Ես ձեր հարցերը չեմ հասկանում: Մենք իրականացնում ենք ՀՀԿ ներկայացրած ծրագիրը: Այն ՀՀԿ-ն ներկայացրել է այն թիմով, որով ներկայացրել է, և մենք մեր թիմով պատրաստ ենք իրականացնել այդ ծրագրերը և էական չէ անգամ, թե ով կլինի նախարար»: