29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զարմանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նման կողմ, որ իշխանափոխություն լինի, սակայն ոչ հեղափոխության ճանապարհով: «Այսպես, թե այնպես ապրիլին արդեն Սերժ Սարգսյանն այլևս իշխանության չի լինելու, ո՞րն է իմաստը թավշյա հեղափոխություն  անելու: Բացի այդ ես ցնցումներին կողմ չեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին:

Առաջարկը վերաբերում է «թավշյա» հեղափոխությանն այն դեպքում, եթե նախագահը պահպանի իշխանությունը, և եթե մյուս քաղաքական ուժերը միանան Ր. Հովհաննիսյանին:

Սոս Գիմիշյանն ընդգծեց, որ հասարակությունն էլ պատրաստ չէ դրան: «Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ուրիշ հարց, բայց տեսնում ենք, թե ինչպիսի ապատիկ վիճակում է հասարակությունը: 

Ես ասեմ եմ, որ զարմանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, թավշյա հեղափոխություն է անում այն դեպքում, երբ այս Սահմանադրությունը փնթի փաստաթուղթ է։ Իսկ հասարակության մասով կարծում եմ, որ պետք չէ ժողովրդին մեղադրել. մեր ժողովուրդը փայլուն ժողովուրդ է, միշտ էլ ազգովի ոտքի է կանգնել, երբ պետք է եղել։ Իսկ հիմա քաղաքական այնպիսի գործիչներ չկան, հանուն որոնց պատրաստ կլինի ոտքի կանգնել:

Համախմբմանը պատրաստ եմ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով։ Եթե բացատրեն՝ ինչպես են թավշյա հեղափոխությամբ ավելի լավ Սահմանադրություն ունենալու՝ շատ լավ, բայց այսօր չեմ տեսնում նման հնարավորություն»,-եզրափակեց Սոս Գիմիշյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ