Սանկցիա կիրառվեց. Սեֆիլյանի և մյուսների գործով դատը հետաձգվեց
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 30-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին դատարանը դատական սանկցիա է կիրառել փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 11-ին:
Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար: