27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները միրգ վաճառող կնոջ դույլերին ու արկղերին ոտքով չեն հարվածել

Համացանցում «Օրը ցերեկով լկտիություն՝ ոստիկանների մասնակցությամբ» վերնագրով հոդված էր տարածվել, որում ասված էր. «Հունիսի 28-ին քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձինք հարվածում և տշում էին փողոցում երկու կիլոգրամ ծիրան և բալ վաճառող տատիկների դույլերն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»։
Հունիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների և ոստիկանության համատեղ միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը ֆիքսել է փողոցի տեսանկարահանող սարքը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել և միրգ վաճառող կնոջ հայտնածով հավաստվել է, որ անձամբ կնոջը որևէ ոստիկան չի մոտեցել, առավել ևս` հարվածել կամ «միրգը թափել փողոցով մեկ»։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողները միջադեպին ներկա գտնվելիս որևէ ակտիվ գործողություն չեն կատարել, առավել ևս` միրգ վաճառող կնոջ դույլերին ու արկղերին ոտքով չեն հարվածել, և կարգապահական կամ այլ բնույթի խախտում թույլ չեն տվել:
Հարգելի քաղաքացիներ, հարգելի օգտատերեր, կոչ ենք անում չտարածել չճշտված լուրեր և լինել անկողմնակալ: Դիմեք ոստիկանություն և ստացեք հավաստի տեղեկատվություն կատարվածի մասին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ