Ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքում բնակչության գենետիկական շուրջ 8000-ամյա շարունակականությունն է ուսումնասիրվել
«Ուսումնասիրությունն արվել է Դանիայում։ Միջազգային կենսաբանների մեծ թիմ է աշխատել։ Շարունակաբար վերջին տարիներին մենք Հայաստանում և Արցախում պեղված հուշարձանների մարդաբանական նյութերի նմուշներ ենք ուղարկել ԴՆԹ անալիզների համար։ Բառացիորեն երեկ հրատարակվեց մի հետաքրքիր հոդված Current Biology ամսագրում, որտեղ ներկայացվել է Կովկասում ժառանգականությունը։ Այն ցույց է տալիս, որ ք.ա. 7-րդ հազարամյակի վերջերից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակականության մեջ են։ Հնագիտական նյութերի, քննարկումների համաձայն՝ մենք մշակույթների տարբեր փուլերով ենք անցել, բայց մայրական գծով գենետիկական անալիզները վկայում են, որ այստեղ ապրող բնակչությունն, ըստ էության, փոփոխության չի ենթարկվել», – այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` Պավել Ավետիսյանը՝ հավելելով, որ միջազգային հետազոտության տվյալները հարավկովկասյան տարածաշրջանից վկայում են ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքում բնակչության գենետիկական շուրջ 8000-ամյա շարունակականության մասին:
Նրա խոսքով՝ սրանք հայոց պատմության, հայոց ծագումնաբանության խնդիրները լուսաբանելու համար արժեքավոր տվյալներ են։