29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար են տեսնում. իրավապաշտպան/տեսանյութ/

«Շուրջ մեկ տարի է անցել «Սասնա  ծռեր»,-ի  ապստամբության փորձից և զարմանալի էր, որ այս մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ չեղան բռնություններ,  անգամ ոստիկանական բաժանմունքներում: Մեկ տարի հետո արդեն կանգնեցինք մեկ այլ փաստի առաջ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը կատարվածը բացատրում է նրանով, որ այն ժամանակ «Սասնա ծռեր»,-ը վայելում էին հասարակության աջակցությունը,  և իշխանությունը վախենում էր նրանց վրա ճնշում գործադրել:

«Այն ժամանակ բավական լարված էր իրավիճակը և իշխանությունը իրեն բավականին անվստահ էր զգում: Ամեն բան փոխվեց ընտրություններից հետո: Իմ խորին համոզմամբ, համապետական և քաղաքային ընտրություններից հետո, երբ չեղավ որևէ քաղաքական բողոք՝ իշխանությունները իրենց ավելի վստահ զգացին և սկսեցին հաշվեհարդարը»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը:
IԻրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում որևէ պաշտոնյա ինքնագործունեությամբ չի զբաղվում: Մի քանի հոգու նկատմամբ ծեծը չէր կարող ինքնագործունեություն լինեն, և ոստիկանության պատժի մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է. « Քանի որ ծեծ պատվիրողը պետք է լինի ծեծողին պաշտպանողը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ