27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակից խուսափելու համար առաջարկել է 6000 դոլար կաշառք տալ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն  կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` Ա. Խ.-ին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խ.-ն համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս որևէ գործողություն չի կատարել կաշառք տվողի օգտին, որի արդյունքում նրա որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:

Այնուհետև, նույն ՊՆ աշխատակցի առաջարկով, Ա. Խ.-ն վերջինիս տվել է ևս 4.000 ԱՄՆ դոլար` բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մ. Պ.-ն դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է այն:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խ.-ն, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու հարցի շուրջ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարի հետ` նրան տալով 1.200 ԱՄՆ դոլար: Վերջինս էլ, հարցը կարգավորելու նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դ. Հ.-ին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կ. Ջ.-ին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ