21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2 մլն եվրո գումարի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանի աղբավայրերի կառուցման համար

Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայր կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ:  

ՎԶԵԲ-ը, որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P)հիմնադրամը, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը այսօր ստորագրեցինհամապատասխան համաձայնագիրը: Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարմանժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոններիհավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ:

Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014թ. դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3,5 մլն եվրո գումարի չափով վարկ էրհատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3,5 մլն եվրոդրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում:

Ծրագիրն ընդլայնվեց 2016 թվականին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ 2 մլն եվրո գումարի չափով:Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան,Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սևան, Վարդենիս,Գավառ, Մարտունի, Ճամբարակ:

Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, և այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին,որոնց նպատակն է. թափոնների կառավարման համակարգի արդիականացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը:

E5P հիմնադրամի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո գումարի չափովվարկը և կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը ևայլ մասնագիտացված սարքավորումները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո:

E5P-ն ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամ է: ԵՄ-ն խոշորագույն դոնորն է, Հայաստանը նույնպես հանդիսանում էհիմնադրամի ներդրող:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը նշել է. «Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը ևտեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարևորներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքանանհրաժեշտ բարելավումների: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային ֆինանսավորումը և կապահովի ծրագրի հաջողշարունակությունը և ավարտը»:

ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը հավելել է. «Ծրագիրը բնակիչների և շրջակա միջավայրի համար զգալիառավելություններ կստեղծի, ուժեղ ազդեցություն կունենա՝ ի ցույց դնելով նվաճումները, և կօգնի էլ ավելի բարձրացնելհասարակության իրազեկվածությունը աղբը փողոցում չնետելու և վերամշակելու առավելությունների մասին»:

Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է. «Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է:Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարմանոլորտում: Առ այսօր մենք 22,4 մլն եվրո ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչըցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում էԿոտայքում, Երևանում և  Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսիգործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և KfW-ն»:

Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը երկրի ֆինանսական, կորպորատիվ,ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ներդրել է 1.1 մլրդ եվրո 158 ծրագրում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ