01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Փլուզում Սամվել Ալեքսանյանի տան հարեւանությամբ

Երեւանի Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանում հունիսի 30-ին, ժամը 01:00-ի սահմանում փլուզվել է բետոնե հենապատը: 

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարեւանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի:

Փլուզման հետեւանքով վնասվել է Արթուր Առաքելյանին պատկանող ավտոմեքենան: Տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն, քանի որ հենապատից այն կողմ մեծ քանակությամբ աղբ է հավաքվել:

Այս տարածքում է բնակվում նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Լուսանկարը` shamshyan.com-ի

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ