17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սփյուռք չի գնում փող ուզելու

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եվ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է ՀՀ սփյուռքի, կրթության եվ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հայաստանի  հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունների քննարկումը:

Իր ղեկավարած ոլորտի հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաշվետու ժամանակահատվածում նախարարությանը հատկացվել է 453 մլն դրամ: Հրանուշ Հակոբյանի խոսքով,  այն հարյուր տոկոսով չի կատարվել: Նախարարության հաստիքային միավորների փոփոխության եւ թափուր տեղերի առկայությամբ պայմանավորված, բյուջեն կատարվել է 95 տոկոսով: Երկրորդ խումբ հարցերը, նախարարի խոսքով,  վերաբերվում են գնումներին, ցածր գին առաջարկելու  պայմաններում նախարարությունը խնայողության հանարավորություն է ունեցել:

2011-ին  նախարարությունը կազամկերպել է Համահայկական սփյուռքյան համաժողով, որին  մանսկացեցին 557 սփյուռքյան կազմակերպություններ: Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ նախարարության  ծրագրերը կարող են հաջողության հասնել, եթե սփյուռքյան կառույցների կողմից այդ ծրագրերը հավանության են արժանանում:

Անցած տարում նախարարությունը լուծել է մասնագետների խնդիր: Շուրջ տասնմեկ մագիստրոս պետպատվերի շրջանակներում սփյուռքագիտություն են սովորել եւ աշխատում են նախարարությունում:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հաշետու ժամանակաշրջանում նախարարության տպագրած գրքերը, կազամկերպած գիտական կոնֆերանսները:

Նախարարի խոսքով, սփյուռքի նախարարության ծրագրերին այսօր, ի տարբերություն նախկինի մասնակցում են երեսունից ավելի երկրներ, ինչը վկայում է, որ սփյուռքը վստահում է նախարարությանը: Հրանուշ Հակոբյանի խոսքով, նախարարությանը հաջողվել է սփյուռքում արմատավորել այն համոզմունքը, որ սփյուռքի նախարարությունը սփյուռք չի գնում փող ուզելու:

Ինչ վերաբերվում է նախարարի գործուղումներին, Հրանուշ Հակոբյանն ասաց. “Ես տասնմեկ գործուղում եմ ունեցել, միջին հաշվով ամիսը երեք օր եմ եղել արտասահմանում: Այդ երեք օրերի ընթացքում ես պարտավոր եմ լինել համահայկական բոլոր կառույցներում , բայց տպավորությունը շատ է ստեղծվում: Այդ այցելությունները շարժ են ստեղծում սփյուռքում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ