30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ … » (տեսանյութ)

Թիվ 1 տուն ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը միակողմանի է ներկայացված. նման տեսակետ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: «Շատ միակողմանի ներկայացված նյութ էր: Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը կար, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգվածները»:

Ասատրյանը նշեց, որ նախարարությունը երբեք չի փորձել համակարգում առկա խնդիրները քողարկել. «Խնդիրներն ինքներս ենք բարձրաձայնում, և խնդիրների լուծումներ տվողը նորից մենք ենք», – ասաց նա: Նախարարի պնդմամբ՝ անհրաժեշտ փոփոխությունները քայլ առ քայլ են արվում և դրանք տեսնելու համար ժամանակ է պետք: «Կատարվո՞ւմ են քայլեր, իհարկե կատարվում են, բավարա՞ր են, կարծում եմ՝ դեռ ոչ, բայց այդ ուղղությամբ, վստահեցնում եմ, աշխատանքները շարունական են լինելու»: Անդրադառնավ տարեցներին տրամադրվող կերակուրին՝ նախարարը նշեց. «Դրա վերաբերյալ շատ պարզաբանումներ են ներկայացվել, բայց ասեմ, եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնեք, ապա կերակուր կներկայացնեք: Չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը որևէ բան էր նշանակում», – ասաց նախարարը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ