20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տեղեկատվական պատերազմում զիջում ենք. պատգամավոր

«Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ նկատեց. «Ձեր ելույթից հասկացանք, որ բավարար ռեսուրսներ տրամադրվել են նախարարությանն՝ աշխատանքներն իրականացնելու համար, մասնավորապես 5 դրամաշնորհ, 24 վարկային ծրագիր, 27.5 միլիոն եվրո և այլն: Բայց կարծես թե Ղարաբաղյան հարցում տեղեկատվական պատերազմում զիջում ենք՝ հաճախ պատճառաբանելով՝ ֆինանասական ռեսուրսներ չկան»:

Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանն արձագանքեց, որ վաղը պաշտպանության հանձնաժողովի նիստն է լինելու, և այդ հարցն այնտեղ կքննարկվի: Շավարշ Քոչարյանն էլ ասաց, որ այդ գումարները ԱԳ նախարարությանը չեն տրվել, այլ պետական բյուջեին են հատկացվել: Այս գումարները տրամադրվել են տարբեր ոլորտներում բարեփոխումների համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ