27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էհ Րաֆֆի, Րաֆֆի

Հունիսի 25-ին տեղի ունեցավ  «Ժառանգության» համագումարը, որի արդյունքում կուսակցության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս  նշեց՝ կուսակցությունն անելիքներ ունի հայաստանյան   քաղաքական դաշտում, ապա հավելեց՝ ընկնել կարելի է, բայց ոչ ծնկել:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Եթե «Ժառանգությունը» կարողանար ինչ-որ բան փոխել, հավատացե՛ք՝ արդեն իսկ փոխած կլիներ: Այս կուսակցությունը գործում է արդեն երկար տարիներ:  Պետք է նշեմ, որ կուսակցության՝ ինչ-որ բան փոխելու կարողությունը սերտորեն կապված է նաև կուսակցության  ղեկավարի անձի հետ, ոչ թե կուսակցության: Քանի դեռ այս կուսակցությունն ունի այդ ղեկավարը, դժվար թե այն ինչ-որ բեկում մտցնի մեր քաղաքական դաշտում»:

Հարցին՝ այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անձը վստատություն չի՞ ներշնչում այս հարցում, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ոչ թե վստահություն չի ներշնչում, այլ նա փոփոխություններ իրականացնելու պոտենցիալ չունի: Որ պոտենցիալ ունենար, արդեն իսկ իրականացրած կլիներ փոփոխություններ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ