Սեւանում կին է ջրահեղձ եղել
Հունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ տեղի ուժերով Սևանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վ. Ա.-ի դին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ Վալյա Ավագյանն է։