30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրապարակվել է Տավուշի մարզում գնդակոծությունների վերաբերյալ անգլերեն զեկույց

Անգլերեն հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները եղել են ապրիլ-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից  գնդակոծված Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում:

Աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ:

Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության  վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ