27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հավաքակայան ժամանելուն պես զորակոչիկները կանցնեն բանակային սնունդին

Ամենակարևոր միջոցառումը օրեր առաջ անցկացրել ենք՝ միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ, տրվել են հնաձնարարաականներ զորակոչից առաջ ընդհանուր վիճակի ապահովման համար, որը բավարար մակարդակում է: «Մենք մատմանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք համակարգային լուծման կարիք ունենք, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին իրազեկելու ենք զինկոմիսարիատի ընդհանուր լրջագույն  բարեփոխման մի ծրագրի մասին, որը կապ ունի մեր զորակոչի հետ»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ Վիգեն Սարգսյանը: Նա նաև դիմեց հանրությանը՝ նշելով, որ ՊՆ-ի ու զինված ուժերի համար չափազանց կարևոր է զորակոչի արդար անցկացումը: «Ես պետք է խնդրեմ մեր քաղաքացիական հասարակությանը հետևողական լինել այս խնդրի նկատմամբ»:

Պ նախարարը հիշեցրեց՝ կա հանրային խորհուրդ, որը հետևում է այստեղ եղած խնդիրներին, նամակներ են ստանում, բայց հավելեց՝ իրենք էլ թեժ գիծ ունեն ու խնդրեց անօրինական դեպքեր արձանագրելու, խնդիրներ տեսնելու ժամանակ դիմել իրենց: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ նախորոշման գործընթացը վիճակահանության միջոցով անցնի թափանցիկ ու արդար: Մենք փոխել ենք ևս մեկ բան, այս զորակոչից սկսած հենց առաջին օրվանից  հավաքակայանում զորակոչիկներն աացնելու են բանակային սնունդին, նաև տնից սնունդ բերելու կարիք չի լինելու, դա չի թույլատրվելու»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ