Խոշոր հրդեհ «Հին Էրիվան» ռեստորանում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
Այրվել են Հին Էրիվան պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը, երկու հեռուստացույց և գույք:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: