30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստրուկները միշտ մնում են ստրուկ. Արարատ Խանդոյան

Երևանի Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործը:

Արարատ  Խանդոյանը  հանդես է եկել  պաշտպանական ճառով: Խանդոյանը հայտարարել է , որ իր  դեմ հարուցված քրեական գործը շինծու է և  դատավորն ու դատախազը կարծես «հոլիվուդյան ֆիլմի սցենարով գրված քրեական գործի մրցանակի համար  են պայքարում»:

«Եվ դատարանը, և  դատախազը կոտորում են իրենց, թե որ մեկը կշահի մրցանակը, սակայն, ասեմ, որ ստրուկները միշտ մնում են ստրուկ, քանի որ ոչ ոք իրենց հետ հաշվի չի նստում, նրանց միայն հրամաններ են տալիս: Երկու ոստիկանները, որոնք իմ դեմ ցուցմունք են տվել`ստել են»,-ասել է Արարատ Խանդոյանը:

Անդրադառնալով  «Սասնա ծռեր»  խմբի անդամների  գործողություններին Խանդոյանը նկատել է, որ նրանք այդ քայլին են գնացել` ելնելով օրվա հրամայականից:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր, ժամը 15:00-ին:

Նշենք, որ Արարատ Խանդոյանի համար մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Խանդոյանը կալանքի տակ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ