Ինչու է թանկացել ծխախոտը
«Այո, ուսումնասիրություն կատարել ենք, և ուսումնասիրության արդյունքները հրապարակել ենք: Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային օրենսդրության փոփոխություններով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ խոսելով ծխախոտի թանկացման մասին: Հարցին, թե ուսումնասիրություններն ինչ են ցույց տվել՝ Հայաստանում կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, թե կան. «Մեր խնդիրն այն է, որ այն շուկաները, որոնք ուսումնասիրել ենք և ուսումնասիրում ենք, կարող ենք հայտարարել, որ մուտքի խոչընդոտներ չկան: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մուտքի խոչընդոտներ չլինեն»,- նշեց Շաբոյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ ԵՏՄ-ից շատ ներկրումներ կան, ովքեր քիչ քանակությամբ շաքարավազի ներկրում են իրականացնում: Դիտարկմանը, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ով ինչ ցանկանում է կարող է բերել, կային խոչընդոտներ, Արտակ Շաբոյանը շրջանցեց, հայտարարելով, թե պարբերաբար ուսումնասիրություններ են կատարում: