22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդարացի մրցակցության խնդիրը պիտի լուծվի. պատգամավորը՝ ՏՄՊՊՀ-ին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի բյուջեն կազմել է 300 մլն դրամ, 3 միլիոն դրամի չափով ՏՄՊՊՀ-ն տնտեսում է արել. Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց՝ երեկ քննարկվում էր մի խնդիր, որ իրականության մեջ մեր տնտեսության ոչ արտահանելի զանգվածը  շատ քիչ է: «Կարծիք կա, որ սպասարկման ոլորտում շահութաբերության բարձրացումը պայմանավորված է ոչ ազատ մրցակցությամբ, գնագոյացման ոչ շուկայական գործիքների հետևանքով: Ունե՞ք նման մոտեցում, թե՞ ոչ»,-հարցրեց նա:

Շաբոյանն ասաց, որ տնտեսության բոլոր ոլորտներն էլ իրենց ուշադրության կենտրոնում են: Իսկ սպասարկման ոլորտն էլ կենտրոնացվածության բարձր աստիճան չունի: «Կան շուկաներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար բարձր է, դա վերաբերում է սննդամթերքի շուկային, այդ պատճառով այստեղ գնագոյացման հաշվարկներ անում ենք, հետևում ենք, որ այդ ոլորոտներում տնտեսավորղնեը չօգտվեն իրենց գերիշխող դիրքից»:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ իր ասածն այն է, որ արդարացի մրցակցության խնդիրը պիտի լուծվի ու այլ ճանապարհով ձևավորվի գնագոյացում, ինչպիսին կլինի շահութաբերությունը, դա արդեն պիտի իրենց խնդիրը չլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ