06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. պաշտոնանկություններ են սպասվում

Henaran.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել իր տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Աֆյանին: Գասպարյանը նրան ասել է, որ պետք է հրաժարականի դիմում գրի, քանի որ վերջինիս աշխատանքի արդյունքը չի բավարարում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը ոստիկանապետի տեղակալի պաշտոնում կնշանակվի Սամվել Հովհաննիսյանը, ով աշխատում է ՀՀ նախագահի անվտանգության համակարգում:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` առաջիկայում աշխատանքից կազատվեն նաև փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը և Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ Ռաֆիկ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ