14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի նամակը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

Եվրոպական խորհրդարանի նախագահ

Հարգելի պրն.Մարտին Շուլցին,

Մեծարգո Տիար,

Ձերդ վսեմության հայտարարությունը` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ հնչեցրել եք Եվրամիության (ԵՄ-ի) հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն պատճառեց նույն ցեղասպանության հետեւանքով իր պատմական հայրենիքից զրկված եւ աշխարհով մեկ սփռված հայությանը ինչի առիթով մեր խորազգաց շնոհակալություններն ենք ուղղում Ձեզ:

Ուզում ենք շեշտել, որ դուք Եվրոպական ընտանիքի մեջ Թուրքիայի ինտեգրումը պայմանավորելով Հայոց Ցեղասպանության ընդունմամբ, ոչ միայն հարգել եք համաեվրոպական արժեքները, այլ Ձեր հայտարարությամբ շեշտել եք ընդհանուր մարդկային արժեքների գերակայությունը, ազատություն եւ դեմոկրատիան: Մի բան, որ այսօր էլ ցավոք դեռեւս ոտնահարվում է Օսմանյան կայսրության վերականգման մարմանջով տարված Թուրքիայի կողմից:

Ակնկալելով որ համաեվրոպական կառույցները, թեկուզ հապաղած, հայության դեմ իրագործված զարհուրելի եղեռնի եւ հայրենազրկության նկատմամբ կստանձնեն իրենց պատմական պատասխանատվությունը եւ, որ հայության հետ կվերադարձվեն իրենց կորցրած հայրենիքը համաձայն 1920 թվականի օգոստոսին ՍԵՎՐ-ում կնքված միջազգային դաշնագրի:

Կրկին անգամ Եվրոպայի Հայերի Համագումարի անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ:

 

Լավագույն Մաղթանքներով`

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ` Կարո Հակոբյան

Ուփսալա, Շվեդիա

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ