17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բանավեճ դատարանում՝ էթիկայի դասեր /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին շարունակեց ”Բանդայի գործով” դատավարությունը:

Դատարանը շարունակում է հետազոտել ապացույցները: Դատավորը երբ հերթական հատորից դժվարաությամբ էր ընթերցում, քանի որ ձեռագիր էր գրված: Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը այդ պահին գործընկերոջ հետ կիսվելով՝ քմծիծաղեց:

Սա դուր չեկավ Պապոյանին եւ վերջինս փորձեց պարզել պատճառը:

“Քննարկում էինք, հարգելի դատարան”,-ասաց Ոսկանյանը:

“Էթիկայի սահմաններում է դա՞: Ես հրապարակում եմ փաստաթուղթ, դուք քննարկում եք”,-հակադարձեց դատավորը: Բանավեճին խառնվեց փաստաբան Հովիկ Արսենյանը՝ խորհուրդ տալով գործընկերոջը ազնիվ լինել:

Թե ինչու՝ դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ