26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի

Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:

Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության  022/2011 տեխնիկական պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել  են սպառողական տարայի կամ պիտակի վրա հայերեն մակնշման համար անհաժեշտ տեղեկատվությունը  (արտադրանքի անվանումը, արտադրման օրը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները) և ժամանակ տվել հայերեն մակնշումն ամբողջացնելու համար:

Մինչ այդ արդեն տեղեկացրել ենք, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Նիդերլանդների պատվերով և նիդերլանդական տեխնոլոգիայով. տարայի վրա այդ մասին նշված է:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ