10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։  +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 426 կգ արդյունք։

Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրեց 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չբավականացրեց 246 կգ-ը գլխավերեւում պահելու համար։

Այսպիսով, Տոկիոյում ավարտվեց աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայ ծանրորդները նվաճեցին մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալներ։

Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Սամվել Գասպարյանը (105 կգ)։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ