27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էքստրասենսի սպանության գործում նորություններ կան

Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվել է  էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստիը:

 Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատարանին միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատարանը  բավարարել  է ամբաստանյալի միջնորդությունը և  գրություն ուղարկել Հանրային գրասենյակին Մուշեղ Մխիթարյանին պաշտպան տրամադրելու համար:

Այսօրվա նիստին դատարանը հրապարակվել է քրեական գործով իրեղեն ապացույցները:

Հրապարակվել են գործով առանցքային վկա, արդեն մահացած Աննա Միսակյանի հարցաքննությունից հատվածներ, ըստ որոնց` Աննա Միսակյանին ցույց է տրվել ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի բնակարանից հայտնաբերված  դանակն ու գրտնակը, որոնք վկան ճանաչել է եւ հայտարարել, որ  Մուշեղ Մխիթարյանը դեպքի օրն իր հետ է վերցրել, որոնք էլ հետագայում նրա պայուսակում են մնացել:

Սպանված էքստրասենսի համակարգչի էկրանի վրա հայտնաբերվել է  նաեւ «Ես եմ» անունով պատուհան, որի մեջ եղել են  ընտանեկան լուսանկարները, Մուշեղ Մխիթարյանի լուսանկարներն ու Անի Մաջնունյանին ուղարկված նամակները:

Դատական նիստը հետաձգվել է :

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:

Նշենք, որ գործով առանցքային վկա Աննա Միսակյանը Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու եւ 4-ամսական երեխայի հետ բնակարանում մահացած էր հայտնաբերվել: Մուշեղ Մխիթարյանն հայտարարել էր, որ առանցքային վկայի մահը պատահականություն չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ