27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրավիճակը չի փոխվել. նոր հիմքե՞ր «Սասնա ծռերի» համար (տեսանյութ)

 «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գտնում է, որ անցած տարի հուլիսին տեղի ունեցած իրադարձությունները՝ «Սասնա ծռերի» հետ կապված, ունեին իրենց դրդապատճառները, որոնք հիմնականում քաղաքական էին: «Սա ուղղակի խանութի թալան չէր, սա վատ կառավարման հետևանք էր, հետևանքն էր նաև ապրիլյան պատերազմի»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա: Պատգամավորը նշեց, որ Կառավարությունն, իշխող կուսակցությունը ցույց են տալիս, որ պատրաստ չեն զիջել իշխանությունը, օրինակ՝ Վանաձորում ՀՀԿ-ն պարտվեց, բայց մանդատագողություն եղավ, ու կաթվածահար վիճակ է հիմա քաղաքում:

«Իշխանությունն ասում է՝ մենք շատ ենք, անելու ենք այն, ինչ ուզում ենք, իսկ այդպիսի մոտեցումը հղի է լուրջ վտանգներով, նաև դրա արդյունքում տեղի ունեցան հուլիսյան դեպքերը»:

 «Մոդուս վիվենդի» կենտրոնի  ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ իրավիճակը չի փոխվել, բայց չգիտի՝ կարող են նույն դեպքերը լինել, թե ոչ: Ամեն դեպքում, նա նկատեց, որ վերջին իրադարձությունները բերեցին նրան, որ մարդիկ կրկին շարունակում են ընտրել արտագաղթի ուղին՝ որպես պայքարի միակ ձև: «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարի, հասարակական հիվանդությունն էր: Հասարակությունը հակսդացավ, որք վեարկության, ցույցերի միջոցով չեն կարող իշխանափոխություն կատարել, և մարդիկ գնացին ապստամբության»,-նկատեց նա՝ հավելելով, որ իհարկե, սա օրենքով չէր, բայց ամեն ինչ չէ, որ օրենքով է, ուրեմն ճիշտ է: «Ստրկատիրությունն էլ օրենքով էր»:

Քաղաքացիական ակտիվիստ, կուսանկարիչ Վահե Գևորգյանն էլ հավելեց, որ նախքան այս դեպքերի իրավականության մասին խոսելը պետք է հասկանալ, թե արդյոք մենք ապրում ենք իրավական երկրում, թե ոչ: «Դատական համակարգ գոյություն չունի, այս պայմաններում գնալն իրավական ճանապարհով հենց պատ է:  Մեթոդները, մեխանիզմները՝ զինվածը կամ ոչ, կարող ես ընդունել կամ չընդունել, մասնակցել կամ չմասնակցել, բայց իրավունք չունես մեղադրել մարդկանց ու իրավական տեսանկյունից գնահատական տալ այդ ամենին: Իրավական տեսանկյունից իշխանությունների վրա ազդեցության հնարավորություն չեմ տեսնում այս պահին, եթե դա չկա, իշխանություններն են այսօրվա բռնությունների գնով եկել իշխանափոխության, այդ դեպքում արդեն ճանապարհ չի մնում բացի նրանից, ինչ մենք տեսանք»,-ասաց նա:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Արտաշես Խալաթյանն էլ նշեց, որ շատ երկրներում Սահմանադրությամբ ամրագրված է ապստամբության իրավունքը: «Եթե նույնիսկ 10 հազար մարդ է դուրս եկել փողոց, ապա առնվազն գիտակցումը, որ այդ մարդիկ հասարակության շահերով են գործում, պիտի հասարակության համար ընկալելի լինի: Կամ եթե ամսպտամբերը դուրս են եկել իշխանության դեմ, պիտի մի խումբ մարդիկ էլ դուրս գան հակառակ ապստամբության ու ասեն, որ ոչ, իշխանությունն այդքան էլ վատը չի»,-շեշտեց նա:

Արտաշես Խալաթյանն ավելացրեց, որ խնդիրը նաև այն է, թե ինչպիսի պահանջներ են ներկայացնում ասպտամբները: Կոնկրետ «Սասնա ծռերի» դեպքում, նրա խոսքով, պահանջները բավական հեղհեղուկ էին, մի կողմից արցախյան հարցն էր դրվում, մյուս կողմից՝ իշխանության: «Հասարակության համար հստակ չի եղել, թե ինչ պահանջներ ուներ այդ խմբավորումը, միգուցե խորքային, քաղաքական պատճառներ կան»:

Ըստ նրա՝ ապստամբները նաև պիտի հեղինակություն ունենան:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ