Շարմազանովը՝ ՀՀԿ-ականների «թաքնված դժգոհությունների» մասին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անհասցե ու անանուն խոսակցություններին չի անդրադառնում։ «Ազգային ժողովում իմ հրապարակային ելույթի ժամանակ տեղ գտած կոնկրետ մտքերն ու դրույթներն ուղղակի բխում են ՀՀ-ի բարեփոխված Սահմանադրության ոգուց և քաղաքագիտական դասագրքային ճշմարտություններ են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը` խոսելով մամուլում այսօր հրապարակված լուրից, թե ԱԺ-ում ունեցած ելույթից հետո դժգոհություններ են եղել հանրապետականների մոտ:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀԿ-ական իր գործընկերներից լսել է բազմաթիվ կարծիքներ, որոնք ուղիղ շփումներում եղել են բացառապես դրական արձագանքներ:
«Ինչ վերաբերում է թաքնված դժգոհություններին, ապա, եթե նույնիսկ դրանք կան, ես երբեք անհասցե և անանուն խոսակցություններին չեմ անդրադառնում», – հավելեց Էդուարդ Շարմազանովը։