Պետք է ոչ թե Սվիտալսկու, այլ հայտնի ուժերի դեմ պայքարել. Գորգիսյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հույս ունի, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀկ-ականների փոխադարձ հայտարարությունները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները չեն բարդացնի: «Հույսով եմ, որ ՀՀԿ-ականներն այնքան չեն սրի իրավիճակը, որ ազդի այդ հարաբերությունների վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն էլ է կարծում, որ դեսպանը ներքաղաքական կյանքին է խառնվում, Գորգիսյանը շեշտեց. «Եթե ներքաղաքական կյանքին խառնվելու մասին է խոսքը, ՀՀԿ-ն շատ սխալ ուղղություն է թիրախավորում: Մենք բոլորս հստակ գիտենք, թե ովքեր են խառնվում ներքաղաքական կյանքին, ՀՀ-ի զարգացմանն ու անվտանգության հարցերին: Մենք ունենք ինքնիշխանության խնդիր, բայց դրա դեմ պայքարելու համար պետք է ոչ թե Սվիտալսկու դեմ պայքարել, այլ մեզ բոլորիս հայտնի ուժերի դեմ»:
Հարցին, թե այս հայտարարությունից իշխանությունները դասեր կքաղեն, նա պատասխանեց. «Դասեր քաղելու ավելի լուրջ ազդակներ են եղել, որոնցից դասեր չեն քաղել: Չեմ կարծում, որ Սվիտալսկու հայտարարությունից դասեր քաղվեն»:
Մանրամասները` տեսանյութում: