27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական  պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը: Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաներն ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Շնորհակալություն հայտնելով մանկապարտեզի տնօրեններին և մանկավարժներին՝ քրտնաջան աշխատանքի համար, Աննա Ստեփանյանը կարևորել է երեխաների կրթության հանդեպ ուշադրությունն ու հետևողական վերաբերմունքը:

«Վստահ եղեք, որ մայրաքաղաքի նախակրթարանները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են և համոզված եմ, որ այդ ուշադրության արդյունքը բոլորիդ է տեսանելի: Հուսով եմ, որ մեր այս փոքրիկները, ովքեր վաղն արդեն դպրոց կգնան, շատ լավ կսովորեն ու կավելացնեն գիտելիքների այն պաշարը, որը ստացել են մանկապարտեզներում»,նշել է Աննա Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ այս տարի ևս մանկապարտեզն ավարտող երեխաներին տրմադրվում են շուրջ 10000 պայուսակներ՝ 16 անուն դպրոցական պարագաներով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ